Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) պատերազմական գործողությունների ընթացքում շարքից դուրս եկած էլեկտրամատակարարման համակարգը ռուս խաղաղապահների գործուն աջակցությամբ լիովին վերականգնված է: Դրա մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն:
Հաղորդվում է, որ վերանորոգվել է հիսուն էլեկտրասյուն եւ տասնութ կմ էլեկտրահաղորդալար, վերականգնվել է 12 հազար բնակչություն ունեցող քսանչորս բնակավայրերի անխափան էլեկտրամատակարարումը: