ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le monde» օրաթերթին եւ ասել, որ Հայաստանը Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը կդիտարկի մի դեպքում, եթե Ադրբեջանը համաձայն չլինի Արցախի կարգավիճակի հարցը թողնել բանակցությունների օրակարգում:
«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարն է»,- ասել է Արա Այվազյանը եւ հավելել, թե Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը սոսկ այն պատճառով, որ հնարավորություն ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։
«Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից»,-նշել է նախարարը եւ գոհունակություն հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են բանակցությունների օրակարգում Արցախի կարգավիճակի հարցը պահելու հանձնառությունը։