Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԱՊՀ երկրների առաջնորդների նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության մասին կարելի է խոսել բացարձակապես միայն անցյալ ժամանակով:
«Ես լիովին համամիտ եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ այն հարցում, թե, ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս՝ պետք է ասնեք, որ հակամարտությունն արդեն անցյալում է: Դա արդեն պատմություն է»,-ընդգծել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը Հայաստանի ռեւանշիստական ուժերին զգուշացրել է ձեռնպահ մնալ ԼՂ-ի մասին եռակողմ հայտարարությունը վերանայելու փորձերից: