ԱՊՀ երկրների առաջնորդների խորհրդի հեռավար նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքում տեղակայված ՌԴ խաղաղապահների առաքելությունը շատ բարեհաջող է գնահատել,-հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նա նշել է, որ տարածաշրջանի ապագան մեծ հաշվով կախված է իրավիճակի՝ ՀՀ իշխանությունների գնահատականից եւ նրանց ճիշտ քայլերով պայմանավորված կլինի խաղաղության տեւականությունն ու կայունությունը։
Ալիեւը հիշեցրել է նախօրեին Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը՝ որակելով այն կարեւոր ազդանշան։
Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսում մասնավորապես ասել էր, որ, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ ԼՂ տարածքն Ադրբեջանի մաս է եւ որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում էլ նույն դիրքորոշումն է ունեցել։