ՌԴ Տյումենի մարզային կլինիկական N 1 հիվանդանոցում կատարվող վիրահատությունների մեծ մասը արտրոսկոպիկ են,-գրում է ռուսական «Нашгород» առցանց պարբերականը։
Դա ծնկների, ուսերի վնասված հոդերի ախտորոշման եւ բուժման` բարդ գործողություններով զուգակցվող, վիրահատական մանիպուլյատիվ եղանակ է։
Տյումենի վնասվածքաբանները հոդի հատվածում հինգ-վեց միլիմետրանոց կտրվածքով մտցնում են երեք-չորս միլիմետրանոց տեսախողովակ, որի օգնությամբ մոնիտորի վրա տեսնում են վաթսունապատիկ մեծության հոդային կազմությունների պատկերը։ Այդպիսով հայտնաբերվում են հոդի անգամ ամենաչնչին վնասվածքներն ու ճշգրտորեն վերականգնվում։
«Մենք աշխատում ենք ոչ միայն տեղացի, այլեւ մյուս մարզերից, անգամ Հայաստանից եւ Ադրբեջանից եկած հիվանդների հետ». ասել է կլինիկայի վնասվածքաբան Անդրեյ Ստասյուկը: