Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հերքել է Մարտունու Կարմիր շուկա ավանը առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին սոցցանցերում տարածվող տեղեկությունները՝ դրանք անվանելով կեղծ։
«Ասեմ ավելին, առաջիկայում համայնքում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում». գրել է Պողոսյանը: