Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ճանապարհորդական Туту.ру կայքին, հայտնում է, որ Տաջիկստանն ընդգրկվել է այս տարի ՌԴ-ի քաղաքացիների շրջանում մեծ պահանջարկ ունեցող ավիաուղղությունների տասնյակում:
Ռուսաստանից առավել չափով թռիչքներ եղել են նաեւ նաեւ դեպի Ուզբեկեստան, Հայաստան եւ Ղրղզստան: Ընդ որում նշված ուղղություններով տոմսերի միջին գները զգալիորեն աճել են։
Դեպի Տաջիկստան ավիաթռիչքները համավարակի պատճառով ընդհատվել էին դեռ մարտի վերջից, սակայն սեպտեմբեր-հոկտեմբերին ՌԴ քաղաքներից Դուշանբե եղել են 140 հատուկ ամենօրյա չվերթներ։
Այս տարի շատ թռիչքներ են եղել նաեւ դեպի Թուրքիա, Մոլդովա, Ադրբեջան, Ղազախստան, Բելառուս եւ Գերմանիա: