Ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականը հայտնում է, որ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանը Ադրբեջանի վարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ազատագրված տարածքներում հիդրոէլեկտրակայան կառուցելու պատրաստակամության մասին:
Նախարարն ընդգծել է, որ այդ ոլորտում համագործակցության համար պատրաստ են Իրանի շատ ընկերություններ: Քննարկումներ են ծավալվել Խուդաֆերինի եւ «Գիզ գալասիի» հիդրոհանգույցների շահագործման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ բանակցություններում շոշափվել է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման ժամկետը երկարացնելու հարցը:
Իրանի էներգետիկայի նախարարը ասել է, որ Ադրբեջանի միջոցով Իրանի եւ Ռուսաստանի էներգամատակարարման համաժամանակյա ապահովման մասին որոշում է ընդունվել: