Ըստ ռուսական «Ռեգնում» գործակալության՝ ԱՄՆ-ում հավանության է արժանացել Բելառուսի ինքնիշխանությանը, մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը վերբերվող օրինագիծը, ըստ որի Ալեքսանդր Լուկաշենկոն 2020-ի նախագահական ընտրությունների արդյունքում «Բելառուսի օրինակարգ ճանապարհով ընտրված նախագահ չէ», իսկ նրան աջակցող ռեժիմի ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ենթակա են պատժամիջոցների:
Փաստաթուղթը հայտնի է նաեւ «Բելառուսում ժողովրդավարության ակտ» անունով: Այն հաստատվել է ԱՄՆ պառլամենտի ստորին եւ վերին պալատներում եւ այժմ սպասում է նախագահի վավերացմանը:
Օրինագիծը Սպիտակ տանը կոչ է անում նպաստել երկրի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը եւ գործերը վարել նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխոնովսկայայի նախաձեռնությամբ ձեւավորված համակարգող խորհրդի հետ։
Պաշտոնական Մինսկին առաջարկվել է ԵԱՀԿ հանձնարարականներով անցկացնել նախագահական եւ խորհրդարանական նոր ընտրություններ:
Օրինագիծը վերահաստատել է, թե չի ճանաչում 1999-ին հիմնված Ռուսաստան-Բելառուս միությունը՝ պարզորոշ հայտարարելով, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն է «չճանաչել Ռուսաստանի հետ Բելառուսի ցանկացած միավորում՝ իբրեւ միութենական պետություն»: