Ըստ ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի՝ ՀՀ ԱԺ-ն երեկ այդպես էլ ի վիճակի չեղավ քննարելու երկրում ռազմական դրության վերացման թեման: Դրա մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը:
Նա մանրամասնել է, որ «Իմ քայլը» իշխող կուսակցությունը նիստի ընթացքում հղում է արել այն դրույթի վրա, ըստ որի մեկ ամսում երկու անգամ միեւնույն հարցով հնարավոր չէ նիստ անցկացնել:
Պատգամավորը հիշեցրել է, որ նոյեմբերի վերջին խորհրդարանական մեծամասնությունը հանդես է եկել ռազմական դրության վերացման դեմ: