Կառավարությունը հավանություն է տվել Քաղաքացիական օրենսգրքում եւ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների փաթեթին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ անհայտ բացակայող ճանաչելու համար նախկին մեկ տարի սահմանված ժամկետը կկրճատվի՝ հասցվելով երեք ամսվա: Կկրճատվի նաեւ անձին անհայտ բացակայող ճանաչող դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու համար նախկինում սահմանված վեց ամիսը՝ եւ կհասցվի երեք ամսվա:
Փոփոխությունները հնարավորություն կտան մարտական գործողություններին մասնակցած եւ անհետ կորած քաղաքացիների ընտանիքներին սեղմ ժամկետներում հատուցում ստանալ:
Ըստ նախարարի՝ միանվագ տրվելու է 10 միլիոն դրամ, մնացյալն՝ ամսական վճարումներով հատուցվելու է քսան տարվա ընթացքում։