Ռուսական «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) իշխանությունները ուսումնասիրում են կորոնովիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը: Դրա մասին հայտնել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Ըստ իս, մենք անպայման կանդրադառնանք դրան [պատվաստման խնդրին] այն բանից հետո, երբ այլ երկրների օրինակով կհամոզվենք, որ ռուսական պատվաստանյութն արդյունավետ է». «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հետ զրույցում ասել է պետնախարարը։