Ռուսական «ՏԱՍՍ» գործակալության հաշվարկներով՝ աշխարհում ավելի քան 77,95 միլիոն մարդ կամ մոլորակի բնակչության ավելի քան 1 %-ը վարակվելած է COVID-19-ով: Հաշվարկներն արվել են պետական մարմինների, փորձագետների, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակած տվյալների հիման վրա:
Սեպտեմբերին, երբ շատ երկրներում սկսվեց վարակի տարածման, այսպես կոչված՝ երկրորդ ալիքը, աշխարհում օրական գրանցվում էր վարակի բռնկման մինչեւ 300 հազար դեպք: Հոկտեմբերին այդ ցուցանիշը հասավ օրական շուրջ 600 հազարի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպպության (ԱՀԿ) տվյալներով՝ դեկտեմբերի 20-ին արձանագրվել է նոր ռեկորդ. Վարակի 800 հազար հաստատված դեպք 24 ժամում: Միեւնույն ժամանակ, վարակվածների ընդհանուր թվից փոքր-ինչ նվազել է մահացածների տոկոսը:
Համավարակի առաջին ալիքի ժամանակ այդ ցուցանիշը 6-7 % էր: Մայիսի 9-ին, օրինակ, երբ աշխարհում արձանագրվեց 4 միլիոն վարակակիր, մահացան 276, 8 հազար մարդ կամ՝ 6, 92 %-ը:
Կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը գերազանցել Է 1,7 միլիոնը, ինչը վարակվածների ընդհանուր թվի շուրջ 2,2 տոկոսն է: