Ադրբեջանի վերահսկողության տակ չանցած Քաշաթաղ, Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները՝ «Կորցրած տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության» ծրագրից չեն օգտվի: Դրա մասին հայտնել է Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:
Նախարարությունը հավելել է, որ վերոնշյալ համայնքների բնակիչները նույնչափ (300 հազար դրամի) աջակցություն կստանան վերջնական ճշտման փուլում գտնվող մեկ այլ ծրագրով, որից օգտվելու կարգի մասին կտեղեկացվի առաջիկա օրերին: