Ըստ ռուսական«ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Լարի կատուն, որը Մեծ Բրիտանիայի վարչապետի Դաունինգ սթրիթի նստավայրում 2011-ից առ այսօր գլխավոր մուկ որսացողն է, Brexit-ի առեւտրային գործարքին վերաբերող հայտարարությանը սպասող լրագրողների աչքի առաջ աղավնի է բռնել: Աղավնուն հաջողվել է անվնաս դուրս պրծնել կատվի ճանկերից:
Լրագրողներից մեկը միջադեպի տեսանյութը զետեղել է Twitter-ի իր էջում:
Հարկ է նշել, որ բրիտանացի կառավարողների կեցավայրերում կատուները հաստատուն տեղ են զբաղեցնում 15-րդ դարից ի վեր: 1929-ից նրանք պաշտոնական կարգավիճակ ունեն եւ տարեկան 100 ֆունտ ստեռլինգ աշխատավարձ են ստանում:
Նստավայրի կատուներից ամենաճանաչվածը 2008-ին կյանքից հեռացած Համֆրին է, որն «աշխատել է երեք վարչապետների՝ Մարգարետ Թետչերի, Ջոն Մեյջորի եւ Թոնի Բլերի հետ: