Ըստ ռուսական «Սպուտնիկ» գործակալության՝ Վրաստանն ու Ադրբեջանը մտադիր են շրջափակել ՀՀ-ի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան եւ այն զրկել մատակարարումից, եթե ռուսական կողմը ռազմական նոր ներկայություն ունենա Հայաստանի հարավային հատվածում:
Ռուս վերլուծաբաների տվյալների համաձայն՝ ներկայում Վրաստանն ու Ադրբեջանը թույլ են տալիս, որ ռուսական օդանավերն անարգել հատեն իրենց օդային տարածքն ու վայրէջք կատարեն Երեւանում եւ Գյումրիում, սակայն, եթե այնուամենայնիվ որոշում ընդունվի Հայաստանում եւս մեկ ռուսական ռազմաբազա տեղակայել, այդ դեպքում երկուսն էլ կհայտնվեն շրջափակման մեջ:
Այդ դեպքում գուցե ռուսները դեպի Հայաստան բոլոր բեռնափոխադրումները ստիպված լինեն իրականացնել Իրանի տարածքով։
Այստեղ էլ, սակայն, իրավիճակն անորոշ է՝ հատկապես Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ բախման աճող սպառնալիքի պարագայում: Դրանից բացի, Իրանն ինքն էլ ակնհայտորեն շահագրգռված չէ սեփական սահմանների հարեւանությամբ ռուսական ռազմական օբյեկտի ներկայությամբ: