«Վեստնիկ Կավկազա» պարբերականը գրում է, որ Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանից Շուշի քաղաք է անկացվում նոր բարձրավոլտ 110-կիլովատանոց հզորության էլեկտրահաղորդման գիծ, որը կմիանա Ադրբեջանի էներգաբաշխման ընդհանուր համակագին:
Զուգահեռ աշխատանքներ են ընթանում «Շուքյուրբեյլի» (110/35/10 կվտ-ժամ հզորությամբ) ենթակայանի վերակառուցման եւ հզորացման ուղղությամբ, իսկ էներգամատակարարման խափանումներից խուսափելու համար Ֆիզուլիի «Իմիշլի» ենաթակայանից նրան կմիացվի նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդագիծ:
Շուշիում արդեն տեղադրվել է հարյուր հենասյուն, անցկացվել են 15 կմ երկարությամբ էլեկտրալարեր: Նոր էլեկտրահաղորդագիծը կգործարկվի մոտ ժամանակներում: Դրա մասին հայտնել է «Ազերէներջի» ԲԲԸ-ի մամուլի ծառայությունը: