Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը հրապարակել է 2020 թվականի հարցման արդյունքներով «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում հաղթողի անունը։
Դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է, որի օգտին քվեարկել են ընթերցողների մեծ մասը: Նա մրցում էր նախագահներ Պուտինի, Էրդողանի, Մակրոնի եւ Լուկաշենկոյի հետ:
Ալիեւին ներկայացնելիս նշվել է, որ նա «իրավամբ պիտի կոչվի միակ առաջնորդը, որի բանակը 2020-ին համոզիչ ռազմական հաջողության հասավ, իսկ տարածաշրջանի չափանիշերով առհասարակ իսկական հաղթանակ տոնեց»:
«Խմբագրի ընտրությունը» անվանակարգում հաղթել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը: «Տարվա գործարար» է ճանաչվել Իլոն Մասկը: «Վեդոմոստի»-ի ընթերցողները «Տարվա առեղծված» են համարում ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնուն: «Տարվա արվեստամերձ հերոս»-ը «Փաստարկ» ֆանտաստիկ ժապավենի ռեժիսոր, ամերիկացի Քրիստոֆեր Նոլանն է: