«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տարածել է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունն՝ ըստ որի Ռուսաստանը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության բյուջե է մուծել 2 միլիոն շվեյցարական ֆրանկ՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության հումանիտար հետեւանքների հետ կապված հարցերը լուծելու նպատակով:
Այդ ուղղությունը ՌԴ-ի եւ Կարմիր խաչի համագործակցության առաջնահերթություններից է:
«Մեր երկիրը վիթխարի ջանքեր է գործադրում տարածաշրջանի բնակչությանն օգնելու եւ քաղացիական ենթակառուցվածքները վերականգնելու համար: Մենք պատրաստ ենք հետագա փոխգործակցությանը՝ հուսալով, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատանքն իր մանդատի շրջանակներում»,-ասված է հայտարարության մեջ: