Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ նորընտիր նախագահի երդմնակալության օրը Մոլդովայի ղեկավարի պաշտոնական էջում երկրի անվանումը մոլդովերենից փոխվել է ռումիներենի:
Երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը մոլդովերենը համարում էր սահմանադրորեն ճանաչված պետական լեզու։ Նրան փոխարինելու եկած ծագումով եւ քաղաքացիությամբ ռումինուհի Մայա Սանդուն, այլ կարծիքի է:
Մոլդովայի պետական լեզվի շուրջ բանավեճերը շարունակվում են դեռ 1989-ից, երբ երկրի խորհրդարանը մտավորականության պահանջով մոլդովերենը հռչակեց պետական լեզու եւ մինչ այդ կիրառվող կիրիլիցան փոխարինեց լատինատառով:
2013-ին կրքերը դարձյալ բորբոքվեցին։ Սահմանադրական դատարանը ռումիներենը հռչակեց պաշտոնական լեզու, սակայն հիմնական օրենքում համապատասխան փոփոխություններ չարվեցին։ Լեզվի պաշտոնական անվանումը, որով խոսում են մոլդովացիները, հաճախ է դառնում լարվածության պատճառ: