Թուրքական «Hürriyet» պարբերականի հոդվածագիրը վերլուծել է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները՝մեջբերելով Ռուսաստանի մասին Էրդողանի խոսքերը. «Դա բացառիկ երկիր է, որի հետ մենք ի վիճակի եղանք ամուր հարաբերություններ հասատատելու…»: Սակայն հեղինակը համարում է, որ նշված երկրներն անհանգստանալու պատճառներ էլ ունեն:
Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ի մամուլի ասուլիսում լրագրողը Վլադիմիր Պուտինին հարցրել է, թե վերջին չորս տարում համաշխարհային առաջնորդներից ո՞վ է նրա համար եղել ամենաբարդ եւ ամենադյուրին բանակցողը՝ նշելով Մերկելին, Մակրոնին, Թրամփին, Էրդողանին եւ Լուկաշենկոյին:
Պուտինը բացատրել է, որ խնդիրն առաջնորդի լավն ու վատը չէ, այլ սեփական երկրի ազգային շահերի համար պետության առաջնորդի՝ առավելագույն արդյունքի հասնելու ընդունակությունը։ Նա ասել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չնայած իրենց հակադիր հայացքներին, խոսքի տեր տղամարդ է, որը հանուն իր երկրի շահերի գնում է մինչեւ վերջ: ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ շատ կարեւոր է կանխատեսելիության տարրը. ի վերջո պիտի իմանաս՝ ում հետ գործ ունես:
Մեկ շաբաթ անց խոսքի տերը լինելու մասին Պուտինի հաճոյախոսությունն Էրդողանը «վերադարձրել է»՝ գրեթե նույն բառերով բնորոշելով իր ռուս գործընկերոջը: