Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Իլոն Մասկը, որը նախորդ օրը Bloomberg Billionaires Index-ի (BBI) մեծահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում առաջ էր անցել 2017-ից ցանկը գլխավորող Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսից, ըստ Forbes հանդեսի՝ այսօր արդեն կորցրել է մոլորակի ամենահարուստների ցանկի առաջին տեղը:
Իլոն Մասկի կարողությունն` ըստ Forbes Real-Time-ի նվազել է 13,5 միլիարդով եւ կազմել 176,2 միլիարդ դոլար: Առաջին հորիզոնական է վերադարձել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կապիտալը 182,1 մլրդ դոլար է:
Այսպիսով, ըստ Forbes-ի՝ Բեզոսն առաջինն է, Մասկը՝ երկրորդը։
Forbes-ի վարկանիշի երրորդ հորիզոնականում է Louis Vuitton Moսt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն՝ 154,6 միլիարդ դոլար կարողությամբ, չորրորդը՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝121,4 միլիարդ դոլար: Հինգերորդ հորիզոնականը բաժին է ընկել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ 94 միլիարդ դոլար: