Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Այդ հարցում հիմնական դերը նա վերապահում է հակամարտող կողմերին:
Գորբաչովը նշել է, որ Ղարաբաղը շատ բարդ խնդիր է: «Լուծումը պետք է համապատասխանի երկու կողմերի շահերին, որ ոչ հաղթողներ լինեն, ոչ՝ պարտվածներ»,- ասել է խորհրդային նախկին ղեկավարն, ում օրոք էլ սկսվել է հակամարտությունը:
Նա գտնում է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, չպետք է բավարարվել այդքանով եւ թողնել, որ խնդիրը եւս մեկ տասնամյակ մնա չլուծված: