Ըստ «Ա1 պլյուսի»` այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է նախկին զինդատախազ, «Մարտի 1»-ի գործով դատապարտված եւ 10 տարի անց արդարացված Գագիկ Ջհանգիրյանի հետ։
«Իմ քայլը» խմբակցությունը Ջհանգիրյանին առաջադրելու է ԲԴԽ անդամի թեկնածու։
Դրա մասին Ջհանգիրյանն ասաց լրագրողների հետ զրույցում, հավելելով, որ ինքը հանդիպելու է նաեւ խորհրդարանական մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելիի «կողմ» ձայները:
«Ես համաձայնել եմ խմբակցության կողմից առաջադրվելուն, բայց քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում: Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- ընդգծել է Ջհանգիրյանը: