Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։
«Հիվանդությունը դեռեւս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ»,- մանրամասնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: