Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության, Իսրայելը լույս հունվարի 13-ի գիշերը ավիահարվածներ Է հասցրել Սիրիայի հարավ-արեւելքին, մասնավորապես Դեյր Էլ Զորի եւ Ալ Բուքեմալեի շրջաններին:
Տուժածների եւ վնասների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Իսրայելի զինվորականների այս գործողությունն առաջին հերթին ուղղված է Ասադի կողմում մարտնչող եւ Թեհրանի կողմից վերահսկվող «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման դեմ: