Ռուսական«Սպուտնիկ» գործակալությունը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի մի բնակչուհի Instagram–ի իր հետեւորդներին պատմել է, որ եղբոր ընկերուհին իբրեւ սուրբծննդյան նվեր նրան վիճակախաղի տոմս է տվել ու որոշ ժամանակ անց իմանալով, որ զուգընկերը դրանով 500 ֆունտ ստեռլինգ է շահել, պահանջել է շահումի ուղիղ կեսը:
Instagram–ի հետեւորդների մեծ մասը աղջկա պահանջը տարօրինակ է որակել: Ոմանք էլ փոխզիջումային տարբերակ են առաջարկել զույգին. անախորժ վիճակը հարթելու համար շահած գումարով մեկնել ճամափորդության կամ այդ գումարով հիշարժան որեւէ բան ձեռնարկել: