Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ բրիտանական Monocle պարբերականի վարկանիշով, պորտուգալական Պորտուն փոքր (մինչեւ 250 հազար բնակիչ ունեցող) քաղաքների մեջ ճանաչվել է ամենահարմարավետ ապրելու վայրը:
Մի տարում Պորտուն իններորդ տեղից բարձրացել է առաջին նախեւառաջ կարանտինի ընթացքում իշխանությունների՝ գործարարներին ցուցաբերած աջակցության շնորհիվ: Պորտուն հարմարավետ է նաեւ նրանով, որ քաղաքից կարելի է արագ հասնել օվկիանոսի ափ կամ այցելել հարեւան Իսպանիա:
Երկրորդ տեղում բելգիական Լեւեն քաղաքն է: Եռյակը եզրափակում է ճապոնական Իտոսիման: Առաջին տասնյակում են հայտնվել իտալական Բոլցանոն եւ դանիական Օլբորգը:
Հարմարավետությունը գնահատվում է նրանով, թե որքան հեշտ կարելի է հասնել տվյալ քաղաք, կարեւորվում են նաեւ կառավարման արդյունավետությունը, հարեւանների հանդեպ բնակիչների բարյացակամ վերաբերմունքը, զբոսայգիների ու պուրակների առատությունը, բիզնեսի զարգացման հնարավորությունները: