Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը դիմել էր Andair ընկերությանը՝ կոչ անելով դադարեցնել թուրքական «Bayraktar TB2» հարվածային անօդաչուների համար վառելիքի պոմպերի մատակարարումը։
Ընկերությունն ուսումնասիրելով ներկայացված փաստարկները, լիովին հրաժարվել է մատակարարումից եւ չեղարկել Baykar Makina ընկերության բոլոր պատվերները։
Թուրքական անօդաչունների մասերի մատակարար է նաեւ ԱՄՆ-ը: Ավելի վաղ նախկին մատակարարներ Կանադան ու Ավստրիան հրաժարվել են Թուրքիայի հետ համագործակցությունից: