Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մասին:
Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերին, հանդես եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելու, այդ թվում ՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման եւ փոխշահավետ նախագծերի առաջխաղացման օգտին:
Առանձին անդրադարձ է կատարվել հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ձեւավորման որոշ հարցերի: