Ըստ ադրբեջանական «Ինտերֆաքս-ազ» գործակալության՝ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է Հայաստանի դեմ բողոք ներկայացնել միջազգային դատարան՝ պահանջելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատմամշակութային եւ կրոնական ժառանգությանը հասցված վնասի փոխհատուցում:
Քերիմովը հայտարարել է, որ պատմամշակութային հուշարձաններն ու մշակութային հաստատությունները կվերականգնվեն Շուշիում, Աղդամում, Ֆիզուլիում եւ մյուս վերադարձված տարածքներում: