Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ առողջապահության նախարարությունն այս փուլում չի դիտարկում չինական պատվաստանյութի ներկրման հարցը:
«Չինական պատվաստանյութն այս պահին չունի բավարար արժանահավատություն»,- Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Տիկարաձեն:
Վրաստանի կառավարությունը որոշել է, որ պատվաստանյութ ձեռք է բերելու «Կովաքս» հարթակից:
«Շատ է խոսվում «Pfizer» եւ «AstraZeneca» պատվաստանյութերի մասին, որոնք ձեռք են բերվում «Կովաքս» հարթակից: Շուտով կունենանք հաջորդ հաստատումը, թե քանի պատվաստանյութ կկարողանա մատակարարել «Կովաքսը», եւ մենք դա կհրապարակենք:
Մեր քաղաքացիներն անպայման կստանան անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութեր: Բանակցում ենք նաեւ այլընտրանքային շուկաների հետ, սակայն դրանք դեռեւս որոշակի ռիսկեր են պարունակում»,- ասել է Տիկարաձեն:
Ըստ առողջապահության նախարարի՝ պատվաստումների գործընթացը կիրականացվի փուլերով: