Գերմանական «Heise» պարբերականը գրում է, որ վերջին տարիներին Ուկրաինան լրջորեն զբաղվում է «Սոկոլ 300», «Գորլիցա/Անտոնով» եւ այլ արդիական անօդաչու թռչող սարքերի մշակմամբ: Փորձագետները գուշակում են՝ արդյոք դրանք կիրառելի կլինե՞ն ռազմական նպատակների համար:
Փաստն այն է, որ Ուկրաինան դեռեւս 2016-ին իր սպառազինության մաս կազմող պարզունակ թռչող սարքերը ծառայեցնում էր ոչ միայն հետախուզական, այլեւ թշնամական թիրախների՝ Լուգանսկի եւ Դոնեցկի «ժողովրդական հանրապետությունների» մարտիկների դիրքերը գնդակոծելու նպատակին, սակայն հակառակորդը հեշտորեն խոցում էր դրանք:
2019-ին Կիեւը Թուրքիայից գնել է վեց հետախուզական Bayraktar TB2 ԱԹՍ, իսկ նույն տարվա աշնանն ուկրաինացի զինվորականները համապատասխան դասընթացներ են անցել Թուրքիայում: