Հունական «Պենտապոստագմա» պարբերականը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ամեն գնով միջուկային զենք ձեռք բերելու ցանկությունը լրջորեն մտահոգել է Կրեմլին:
Մասնավորապես, զանգվածային լրատվամիջոցներ տեղեկություն է սպրդել, ըստ որի Էրդողանը բանակցում է Պակիստանի հետ՝ միջուկային զենքի արտադրության տեխնոլոգիաներ ձեռք բերելու շուրջ:
Էրդողանը երբեք չի էլ թաքցրել միջուկային գերտերությունների էլիտար ակումբին անդամագրվելու ձգտումը, սակայն այդ տեղեկության հաստատման դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի ու Պակիստանի նկատմամբ՝ Միջուկային զենքի չտարածման մասին հուշագիրը վիժեցնելու համար:
Փորձագետները համարում են, որ Էրդողանին թույլ չի տրվի միջուկային զենք ձեռք բերել, հակառակ դեպքում Թուրքիան ավելի մեծ սպառնալիք կդառնա համաշխարհային անվտանգությանը, քան անգամ Հյուսիսային Կորեան եւ նրա առաջնորդ Կիմ Չեն Ընը: