Լիտվան պաշտոնական փաստաթղթերում Վրաստանը վերանվանել է Սաքարթվելո (Sakartvelo):
«Ներկայումս պաշտոնական անունը «Սաքարթվելո» է»,- BNS-ի հետ զրույցում նշել է Լիտվայի լեզվի պետական հանձնաժողովի նախագահ Օդրի Անտանայտիսը:
Անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին հանձնաժողովի որոշմամբ «Գրուզիա» բառը հանվեց պետական անունների փաստաթղթից, և փոխարենը գրվեց «Սաքարթվելո», մինչ այդ՝ 2018 թվականից, փաստաթղթերում գրվում էր «Գրուզիա» (Սաքարթվելո):
2018 թվականի մայիսի 24-ին Վրաստանում Լեզվի պետական վարչության որոշմամբ Լիտվան վերանվանվեց Լիտուեւա (Litueva): Դա ընկերական փոխադարձ ժեստ էր, քանի որ դեռ 2018 թվականի մայիսի 3-ից լիտվերենում «Գրուզիա»-ի փոխարեն սկսել էին կիրառել «Սաքարթվելո»-ն: