ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետները խաղաղապահների համար Լեռնային Ղարաբաղում (Արցախում), մասնավորապես՝ Ստեփանակերտում, Գետավանում եւ Քարաքենդում կառուցել են կենսապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով համալրված երեք բլոկ-մոդուլային ավաններ, որոնցում արդեն տեղակայվել է խաղաղապահ զորակազմի շուրջ 400 զինծառայող:
Շուտով շահագործման կհանձնվեն 540 մարդու նախատեսված համար եւս հինգ բլոկ-մոդուլային ավաններ:
Յուրաքանչյուր ավան ունի իր մարզադահլիճը, բաղնիքը, բուժկետը, գրասենյակը, ճաշարանը եւ կոմունալ այլ հարմարություններ: