Բրիտանական The Guardian-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի խոշոր քաղաքների ջուրը առաջիկա մի քանի ամսում կվերջանա:
Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր: Անձրեւների սակավությունը երկրում հանգեցրել է վերջին տասնամյակի ամենախիստ երաշտի, եւ 17 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիսը ջրի լուրջ խնդիր ունի:
Մայրաքաղաք Անկարան, ըստ քաղաքապետի, ընդամենը 110 օրվա ջրի պաշար ունի ջրամբարներում:
Նույն խնդիրն ունեն նաև Իզմիրն ու Բուրսան, որոնց ջրամբարներներն անգամ կիսով չափ լցված չեն: