Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ամերիկյան «Տանը մենակ» հայտնի ֆիլմաշարի պատանի հերոսի դերակատար Մաքոլեյ Կալկինը ողջունել է այն ժամանակ ԱՄՆ ապագա, այժմ գործող նախագահ Թրամփին վերաբերող դրվագը ժապավենից հեռացնելու գաղափարը:
Օգտատերերից մեկը Twitter-ում «Տանը մենակ-2» ֆիլմի՝ հյուրանոցի ճեմասրահի դրվագը ներկայացրել է՝ նախապես հեռացնելով Դոնալդ Թրամփի մասնակցությամբ տեսարանը, ինչին 40-ամյա դերասանը հավանություն է տվել:
Ավելի վաղ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում էր նույն դրվագում Թրամփին փոխարինել իրենով՝ մանավանդ, որ նկարահանման ժամանակ իր կուսակցության պատվիրակության հետ գտնվում էր Նյու Յորքում: