Յակուտիայի բնակչության զբաղվածության պետական կոմիտեի տվյալներով, արտերկրում ապրող հայրենակիցների կամավոր վերաբնակեցմանն օժանդակող ծրագրի շրջանակում վերջին երկու տարում շուրջ 320 օտարերկրացի ընտանիքով բնակություն է հաստատել Յակուտիայում:
Պետական ծրագրի մասնակիցները պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն են ստանում եւ տեղավորվում աշխատանքի՝ ըստ մասնագիտության։ Նրանք օգտվում են սոցիալական վճարներից, քաղաքային ու պետական տարբեր ծառայություններից:
Վերաբնակեցման ծրագրի հանդեպ մեծ հետաքրքրություն են դրսեւորել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղսզստանի եւ Տաջիկստանի բնակիչները, որոնց թվում շատ են ուսուցչի, բուժաշխատողի, վարորդի, ինժեների, մեքենավարի եւ այլ մասնագիտությունների տեր անձինք: