Հայ-ռուսական սլավոնական համալսարանի եւ Ապկարյան հիմնադրամի համագործակցության շրջանակում Արցախում ստեղծվել է առանձին կառուցվածքային դեպարտամենտ՝ Արդարության եւ արդարադատության կենտրոն:
Կենտրոնի հիմնական առաքելությունն արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների եւ տուժածների նկատմամբ իրականցված հանցագործությունների վերաբերյալ (տեսալսողական եւ փաստաթղթային) ապացույցների ի մի բերումը կլինի:
Ըստ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանի՝ ականատեսների վկայությունները կրթական եւ իրավական ոլորտներում կդառնան հետազոտությունների առարկա՝ ինչը կնպաստի կրթության զարգացմանը, վկայությունների պահպանմանն ու արդարության վերականգմանը:
Հետագայում դրանք ըստ էության կարող են դառնալ դատական հայցերի ներկայացման հիմք՝ հանուն տուժածների կամ նրանց իրավահաջորդների ոտնահարված իրավունքերի վերականգնման եւ կորած սեփականության դիմաց նյութական փոխհատուցում ստանալու համար:
Կենտրոնի իրավաբանական խմբերը հիմնականում կազմված կլինեն սկսնակ իրավաբան ուսանողներից, որոնք կսովորեն տուժածների հետ միջազգային ստանդարտներին համապատասխան հարցազրույց վարելու եղանակները: