Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, անցած օրն Ինդոնեզիայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհ է դարձել առնվազն յոթ մարդ, վիրավորվել շուրջ 600 հոգի:
Reuters գործակալությունը՝ հղում անելով Ինդոնեզիայի օդերեւութաբանության գործակալությանը, զգուշացրել է, որ Սուլավեսի կղզում տեղի ունեցած 5,7 եւ 6,2 մագնիտուդով երկրաշարժերին կարող են հետեւել հուժկու ստորգետնյա հետցնցումներ, որոնք ահագնանալով կհանգեցնեն ցունամիի:
Ինդոնեզացի օդերեւութաբանները հայտարարել են, որ արդեն իսկ գրանցել են ավելի քան 25 հետցնցում: