Թուրքական Daily Sabah պարբերականում Թբիլիսիի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Էմիլ Ավդալիանին մեկնաբանել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցությունը եւ նկատել, որ Արեւմուտքի դերը զգալիորեն նվազում է։
«Ղարաբաղյան պատերազմն ընդգծեց արեւմտյան խաղաղապահ ստանդարտների հետընթացը: Հակամարտությունների կարգավորման արեւմտյան մոտեցումը, որը հիմնված է ոչ թե աշխարհաքաղաքական շահերի, այլ հավասարության սկզբունքի վրա, պարտվեց ռուսական այլընտրանքին: Մոսկվան չի ձգտում լուծել հակամարտությունը (տարածքային հակամարտություններում Ռուսաստանը դա երբեք չի արել), փոխարենը, նա կփորձի երկարաձգելով մեծացնել իր ազդեցությունը։
Թուրքիայի վերջին առաջարկը՝ ստեղծել Հարավային Կովկասի երկրները, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը միավորող վեց ազգի պայմանագիր, ցույց է տալիս տարածաշրջանում արեւմտյան ազդեցության հետընթացը:
Արեւմուտքի անկարողությունը Հարավային Կովկասում պարզ աշխարհաքաղաքական իրողություններ հաստատելու հարցում, կասկածի տակ է առնում խնդրին լուծում տալու նրա նվիրվածությունը: Երկրորդ ղարաբաղյան պատերազմը հիմնականում այս տարիների ընթացքում խնդրին հստակ մոտեցում ցուցաբերելու Արեւմուտքի անփութության արդյունք էր:
Արեւմուտքն այլեւս չի կարող Հարավային Կովկասին վերաբերվել որպես մոնոլիտ սուբյեկտի, եւ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը պետք է կիրառվի տեղի իրողություններին համահունչ»: