Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների հերթական հայատյաց քայլը: Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը թողարկել է «Ադրբեջան 2020» փոստային նամականիշներ, որոնցից մեկը արցախահայության բնաջնջման բացահայտ քարոզ է. նամականիշի վրա բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը՝ մաքրելով հայերից:
«Այս ամենի խորքային պատճառները հիմնավորված են Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հրապարակային զեկույցի ապացույցներով ու դրանց վերլուծությամբ («Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»)»,- նշված է ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ: