Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակեպության (ԱՀԿ) երկու փորձագետների մուտքը Չինաստան մերժել են ՝ հակամարմինների թեստերի դրական արդյունքների պատճառով:
ԱՀԿ 15 փորձագետ հունվարի 14-ին Ուան են ժամանել կորոնավիրուսի ծագումը պարզելու նպատակով:
ՉԺՀ-ի իշխանությունները պարզաբանել են, որ, ըստ երկրում գործող կանոնների՝ նրանք պետք է անցնեն 14-օրյա կարանտին։ Այդ ընթացքում չինացի մասնագետների հետ խորհրդակցությունները կլինեն տեսակապով: