Ռուսական «Ռեգնում»-ը, հղում անելով իրանական IRNA գործակալությանը, հայտնում է, որ Նախիջեւանի հարցերով Իրանի ԱԳՆ խորհրդական Սայադ Ահմադ Հոսեյնին եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության երկաթգծերի կազմակերպության ղեկավար Մահեր Ալիեւը քննարկել են երկաթուղային փոխադրումների բնագավառում համագործակցության հարցրեր:
Մահեր Ալիեւը շոշափել է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) միջազգային հաղորդակցության հնարավորություններին առնչվող խնդիրները, հավելելով, որ երկաթուղիների շահագործման հանձնումից հետո կտրուկ կաճեն Իրանի տարածքով, մասնավորապես Պարսից ծոցի ափի իրանական նավահանգիստներով անցնող տարանցիկ փոխադրումների ծավալները: