ՌԴ ՊՆ հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են Արցախում խաղաղապահների պատվաստումը:
Նախօրեին հատուկ տարաների մեջ Լեռնային Ղարաբաղ (Արցախ) է տեղափոխվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին:
Պատվաստումը կիրականացվի երկու փուլով. հունվարի 14-31-ը ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին, փետրվարի 1-21-ը՝ երկրորդ բաղադրիչը: