«Թույլ տալով, որ ռուսական զորքերը ներկա լինեն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկլավում, Ադրբեջանի ղեկավարությունը ազդանշան է ուղարկում այնտեղ գտնվող հայերին, որ խաղաղ գոյակցությունը հնարավոր է»,- գրում է հնդկական «FrontLine» պարբերականի մեկնաբան Ջոն Չերիան։
Նրա կարծիքով՝ եթե Հայաստանի ղեկավարությունը ճկուն չլինի, Ադրբեջանն անկասկած կրկին հարվածելու պատեհ պահ կընտրի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ազատագրումն ամբողջությամբ ավարտելու համար։
Ադրբեջանի ինքնավստահությունը բխում է սեփական ռազմական գերակայությունից եւ Ռուսաստանի ոչ միանշանակ պահվածքից։ Ռուսաստանը Հայաստանի հետ փոխադարձ պաշտպանական պայմանագիր ունի, սակայն վերջին պատերազմում հայկական ուժերին զորացնելու փորձ չարեց։ Թեեւ Հայաստանի սպառազինության մեծ մասը ռուսական ծագում ունի, բայց Ադրբեջանը ռուսների համար զենքի ցանկալի գնորդ է։
«FrontLine»-ի մեկնաբանը կարեւորում է նաեւ անձնական կապերը՝ հորդորելով չմոռանալ, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայրը՝ Հեյդարը, որ 90-ականներին զբաղեցրեց Ադրբեջանի նախագահի աթոռը, «նախորդ կյանքում» ԿԳԲ-ի բարձրաստիճան պաշտոնյա էր։