Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ, Չինաստանի Հիգիենայի եւ առողջապահության հարցերով կոմիտեի ղեկավար Մա Սյովեյի խոսքով, երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի նոր բռնկման գլխավոր պատճառը կարանտինային ռեժիմի սխալ վերահսկողությունն է, ինչպես նաեւ աշխատակիցների ոչ արդյունավետ ու անբարեխիղճ աշխատանքը:
Թեեւ կորոնովիրուսի վարակի սկզբնական աղբյուրը Չինաստանն է, բայց վարակվածների թվով այդ երկիրն աշխարհում 83-րդն է: Այնտեղ Covid-19-ով վարակվել է շուրջ 88 հազար մարդ: