Ըստ իրանական «ԻՌՆԱ» գործակալության՝ իրանցի ռեժիսոր Մեհդի Հորաամիանի «Սլաքավարը» մուլտֆիլմն արժանացել է Նիդերլանդների՝ առցանց ռեժիմով անցկացվող «FluXus» միջազգային փառատոնի «լավագույն անիմացիա» մրցանակին:
Մուլտֆիլմը պատմում է տարիներ շարունակ կնոջ սպասող տարեց սլաքավարի մասին, որն ի վերջո գիտակցում է, որ կինն իր երեւակայության մեջ է: