ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը: Հարցը հավանություն ստացավ միաձայն՝ 85 «կողմ» ձայներով:
ՀՀ-ն արձանագրության վավերացմամբ պարտավորվում է պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ կոմիտեի տեսակետներին եւ առաջարկություններին: